Մատչելիության հղումներ

Մեղադրողը պահանջում է 400 հազար դրամով տուգանել Վարդգես Գասպարիին


Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան դատարանի դահլիճում, արխիվ
Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան դատարանի դահլիճում, արխիվ

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի գործով մեկ շաբաթ Վարդգես Գասպարիին կալանավայրում պահելուց հետո դատախազն այսօր պահանջեց նաև ակտիվիստին տուգանել 400 հազար դրամով։

Մեղադրողը ճառն ընթերցեց Գասպարիի բացակայությամբ, քանի որ նիստի մեկնարկին ակտիվիստը դատավորի հետ բանավիճելուց հետո բոյկոտեց դատաքննությունը՝ պառկելով գետնին։ Նախագահող դատավորը, սակայն, չընդհատեց նիստը՝ շարունակելով հարցեր ուղղել հորիզոնական դիրք ընդունած Գասպարիին։ Քիչ հետո Գասպարին լքեց դահլիճը։ Սակայն անգամ դա դատավորին չխանգարեց շարունակել նիստը։

Ի վերջո, դատավորը հետաձգեց նիստը մինչ հաջորդ երկուշաբթի՝ Գասպարիին վերջին խոսքի հնարավորություն տալու համար։ Ակտիվիստը, մինչդեռ, հայտարարում է, որ չի ներկայանա, քանի դեռ դատարանը գործում չի ներգրավել իր երեք փաստաբաններին, որոնց նախորդ նիստին հեռացրել էր վարույթից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG