Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդդիմության հետ ուղիղ բանակցություններից


Սիրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարի

Սիրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարի

Սիրիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին այսօր Ժնևում ՄԱԿ-ի բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպումից հետո ասել է, որ մերժել է ուղիղ բանակցելու մասին ընդդիմության պատվիրակության առաջարկը:

Ասադի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «որևէ մեկը չի կարող ունենալ գերիշխող դիրք՝ ընդդիմությունը ներկայացնելիս»:

Կառավարական պատվիրակության ներկայացուցիչը Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ղեկավարին բնորոշել է որպես «ահաբեկիչ» և հայտարարել. - «Մենք չենք ներգրավվի ուղիղ բանակցությունների մեջ այս ահաբեկիչների հետ, և չեն լինի ուղիղ բանակցություններ՝ քանի դեռ այս ահաբեկիչները ներողություն չեն խնդրել և չեն սափրել իրենց մորուքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG