Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Պետդեպին հետևել Ներկայացուցիչների պալատի օրինակին


Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին հետևել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրինակին՝ «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

«Աշխարհը սարսափով հետևում է, թե ինչպես քրիստոնյաները, եզդիները, քրդերը և այլ անմեղ քաղաքացիական խմբեր ենթարկվում են ոչ միայն իրենց ֆիզիկական ներկայության, այլև իրենց մշակութային և կրոնական ներկայության վերացման փորձություններին իրենց հայրենի երկրներում: Համագումարը և համայն հայությունը երախտապարտ են կոնգրեսականներին և բոլոր նրանց, ովքեր դեմ են այդ ալիքին»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ ձայների 393 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները որպես ցեղասպանություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG