Մատչելիության հղումներ

Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում 121-րդն է


Երևանի համայնապատկեր

Երևանի համայնապատկեր

ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:

Ամենաերջանիկ երկրների ինդեքսի կազմության ժամանակ հաշվի են առնվել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը:

Ցուցակի առաջատար տասը հորիզոնականներում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:

Հայաստանի հարևաններից Վրաստանը 126-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 105-րդ և Թուրքիան՝ 78-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգները՝ 13-րդ:

Ցուցակի ստորին հորիզոնականներում են Բենինը, Աֆղանստանը, Տոգոն, Սիրիան և Բուրունդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG