Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ-ն ու Եգիպտոսը պայմանավորվել են լուծել օդային հաղորդակցության խնդիրը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են շատ կարճ ժամանակում լուծել օդային հաղորդակցության խնդիրը՝ անվտանգության միջոցառումները պահպանելու պայմանով։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանն այս տարի հյուպատոսություն կբացի Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։

Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվեց 224 մարդ: Թե՛ Ռուսաստանը և թե՛ Եգիպտոսը հաստատել են, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG