Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց Եվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։

Ըստ օրինագծի, ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Փետրվարի 8-ին Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև տեսակամրջի օգնությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան մեղադրեց Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու համար։ Նա ասաց, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ գանձելը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG