Թուրքիայի իշխանությունները «ահաբեկչություն քարոզելու» մեղադրանքով ձերբակալել են երեք գիտնականների, ովքեր հանդես էին եկել հրապարակային հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները:
Թուրքիայի իշխանությունները Քուրդիստանի բանվորական կուսակցությանն (PKK) են մեղադրում մարտի 13-ին մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչական հարձակման մեջ, որի հետևանքով, վերջին տվյալներով, 37 մարդ է զոհվել:
Անցած հուլիսից PKK-ի դեմ Թուրքիայում վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով հարյուրավոր քաղաքացիականներ, զինծառայողներ և ապստամբներ են սպանվել:
Հունվարին ավելի քան 2,000 գիտնականներ ստորագրահավաք էին կազմակերպել, պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Թուրքիայի հարավ-արևելյան քաղաքներում, որտեղ բարիկադավորվել էին PKK-ի զինյալները: Ստորագրահավաքը հարուցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զայրույթը, ով հայտարարել էր, որ գիտնականները թանկ են վճարելու իրենց «դավաճանության» համար: