Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ Մհեր Սեդրակյանի


Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում

Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում վարույթ է ընդունել լրագրողների հայցն ընդդեմ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հայտնել է, որ լրագրողների դիմումը մերժելու կամ վարույթ չընդունելու հիմքեր չեն եղել:

«Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` պահանջելով քննել պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով փետրվարի 19-ին հայհոյել էր իրեն հարց տված լրագրող Փայլակ Ֆահրադյանին:

Լրագրողները փետրվարի 23-ին Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ դատապարտելով Սեդրակյանի վարքն ու պահանջելով քննել նրա վարքագիծը Էթիկայի հանձնաժողովում: Դատապարտող հայտարարության տակ ստորագրել էր 168 մարդ, այդ թվում՝ յոթ պատգամավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG