Մատչելիության հղումներ

Պուտինը հրահանգել է դուրս բերել ռուսական զինուժը Սիրիայից


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ հիմնական զինված ուժերը մարտի 15-ից դուրս բերել Սիրիայից։

«Համարում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրը ընդհանուր առմամբ կատարված է։ Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից դուրս բերել մեր զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը ասել է Պուտինը։

Պուտինի պնդմամբ՝ ռուս զինվորականների արդյունավետ աշխատանքը հիմք է հանդիսացել խաղաղ գործընթացի մեկնարկի համար։

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ զորքերի դուրսբերումը խթան կհանդիսանա Սիրիայի քաղաքական ուժերի միջև երկխոսության համար։ «Հույս ունեմ, որ այսօրվա որոշումը լավ ազդանշան կլինի կոնֆլիկտի բոլոր կողմերի համար»,- ասել է Պուտինը։

Պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցել է, որ ռուսական զինուժը Սիրիայում ոչնչացրել է «ավելի քան 2000 զինյալների, որոնք Ռուսաստանից էին գնացել այնտեղ, նրանց թվում՝ 17 դաշտային հրամանատար», նավթի արդյունահանման և փոխադրման 209 օբյեկտ, նավթամթերք տեղափոխող ավելի քան 2 հազար տրանսպորտային միջոց, սիրիական կառավարական զորքերը ռուսական օդուժի օգնությամբ ազատագրել են 400 բնակավայր և 10 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG