Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի սահմանապահները սպանել են իրանական սահմանը խախտած հինգ զինյալի


Ադրբեջանցի սահմանապահ ծառայության անվտանգության համակարգը մարտի 13-ին Իրանի հարավային սահմանի մոտ գտնվող Դաշքենդ գյուղի մոտ հայտնաբերել է 8-ից 10 հոգանոց սահմանախախտների մի խումբ:

Խմբի անդամները՝ Բանգլադեշի և Ադրբեջանի քաղաքացիներ, անտեսել են իրենց ուղղությամբ արձակված նախազգուշական կրակոցները, այնուհետև պատասխան կրակ են բացել:

Փոխհրաձգության հետևանքով 5 զինյալ սպանվել է, երկուսը ձերբակալվել են: Ադրբեջանի իշխանությունները այսօր որոնողական աշխատանքներ են սկսել երկրի տարածք ներթափանցած մինչև 3 սահմանախախտներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG