Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի վարչապետը Լիբանանում է


Լուսանկարը՝ ԼՂ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ԼՂ կառավարության լրատվականի

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը անցած շաբաթավերջին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:

Լեռնային Ղարաբաղի կառավարության փոխանցմամբ՝ Հարությունյանը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Ղարաբաղում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ:

Երեկ ղարաբաղյան պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված պատարագին, այնուհետև Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպել է Արամ առաջինի հետ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ Ղարաբաղի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, և Անթիլիասի կաթողիկոսությունը ևս ծառայում է այդ առաքելությանը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչև մարտի 15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական և մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG