Մատչելիության հղումներ

Նոր նշանակումներ դիվանագիտական կորպուսում


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով, Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից, և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Սարգսյանը, նստավայրը՝ Սոֆիա։

Արմեն Սարգսյանը, ով Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի եղբայրն է, փետրվարի 10-ին ազատվել էր Չինաստանում, Սինգապուրում, և Մոնղոլիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրով, Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է դեսպան նաև Մալայզիայում, նստավայրը` Ջակարտա:

Հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG