Մատչելիության հղումներ

Անկարայի պայթյունի զոհերի թիվն աճում է


Թուրքիա - Պայթյունը Անկարայում, 13-ը մարտի, 2016թ․
Թուրքիա - Պայթյունը Անկարայում, 13-ը մարտի, 2016թ․

Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, 125 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում են թուրքական և միջազգային լրատվամիջոցները:

Պայթյունը տեղի է ունեցել Քըզըլայ շրջանում, որը Թուրքիայի մայրաքաղաքի տրանսպորտային և առևտրային հանգույցներից է:

Երեկոյան, հիշեցնենք, հաղորդվում էր առնվազն 27 զոհի և 75 վիրավորների մասին:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, այդուհանդերձ, մի թուրք պաշտոնյա Reuters-ին փոխանցել է, որ նախնական վարկածով` այն նախաձեռնել էր Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) կամ դրան հարող խմբերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG