Մատչելիության հղումներ

logo-print

27 զոհ, 75 վիրավոր Անկարայում հերթական պայթյունի հետևանքով


Թուրքիա - Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, Անկարա, 13-ը մարտի, 2016թ.

Թուրքիա - Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, Անկարա, 13-ը մարտի, 2016թ.

Այսօր երեկոյան Անկարայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել է։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քըզըլայ թաղամասում, մի տարածքում, որտեղ շուրջ մեկ տասնյակ ավտոբուսի կանգառներ կան, պայթեցվել է պայթուցիկով բեռնված մի ավտոմեքենա։ Թուրքիայի մայրաքաղաքի իշխանությունների վկայությամբ՝ 23 մարդ մահացել է տեղում, 4-ը՝ հիվանդանոցի ճանապարհին։

Սա երրորդ խոշոր պայթյունն է Անկարայում անցած տարվա հոկտեմբերից ի վեր։ Այդ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր թվով մոտ 160 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG