Մատչելիության հղումներ

«Եվրամիությունը Միացյալ Նահանգների ուժեղ ճնշման տակ է, Մոսկվան ուզում է, որ Բրյուսելը ինքնուրույն որոշումներ կայացնի», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք շատ հետաքրքրված ենք այն հարցում, որ Եվրամիությունը լինի ամուր, ինքնուրույն: Դա, իհարկե, միջազգային կյանքում առանձին սուբյեկտ է, բայց Եվրամիության արտաքին քաղաքական գիծը Միացյալ Նահանգների ուժեղ ճնշման տակ է: Մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունը լինի միասնական, որպեսզի ընդունի որոշումներ՝ ելնելով անդամ երկրների և «Մեծ Եվրոպայի» հետաքրքրություններից», - ռուսական «ՌԵՆ Թի Վի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Երեկ Եվրամիությունը հրապարակել է որոշում, ըստ որի 6 ամսով երկարաձգվում են տնտեսական պատժամիջոցներն այն ռուսների և ուկրաինացիների նկատմամբ, ովքեր առնչություն են ունեցել «Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի հակամարտությանը»:

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 146 ֆիզիկական անձ և 37 ընկերություն: Նրանց բանկային հաշիվները սառեցված են, իսկ ցանկում ընդգրկված անձինք զրկված են Եվրամիության տարածք մտնելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG