Մատչելիության հղումներ

Այսօր Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Պետրոսյանը հաղորդում է տվել, որ 2016 թ․ մարտի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում իր կինը «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում «կեսարյան հատումով» ունեցել է արական սեռի երեխա, որից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, և այսօր՝ ժամը 4-ի սահմաններում՝ տեղափոխվելով Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»՝ ժամը 7-ի սահմաններում երեխան մահացել է:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ նրա նկատմամբ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով:

«Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել է հիվանդության պատմագիրը»,- նշված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG