Մատչելիության հղումներ

logo-print

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ:

«11.03.2016թ. ժամը 15:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավիթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է:

Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Ս. Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ: Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Ս. Օհանյանի գործողությունների արդյունքում»,- հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG