Մատչելիության հղումներ

Մոսկվան և Պեկինը՝ ընդդեմ Հարավային Կորեայում հակահրթիռային կայանքների


Չինաստանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ դեմ են Հարավային Կորեայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայմանը:

Հյուսիսային Կորեայի հնչեցրած՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքներից հետո անցյալ շաբաթ Վաշինգտոնն ու Սեուլը բանակցություններ են սկսել պաշտպանական համակարգեր տեղակայելու շուրջ:

Չինաստանի արտաքին գործերի նախարար Ուանգ Յին Մոսկվայում իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է, որ Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության կայանքի տեղադրումը «կվնասի Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական անվտանգության հետաքրքրությունները», և կմեծանա նոր զորախմբերի տեղակայման հավանականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG