Մատչելիության հղումներ

Նռնակի պայթյունից զինծառայող է մահացել. ԼՂ ՊԲ


Մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում նռնակի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (16 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (5 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2300 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է»,- նաև ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG