Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում մահացել է առասպելական ռոքեր Քեյթ Էմերսոնը


Քեյթ Էմերսոն, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, օգոստոս, 2008թ.

Քեյթ Էմերսոն, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, օգոստոս, 2008թ.

Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում անցած գիշեր վախճանվել է պրոգրեսիվ ռոքի ոճի Emerson, Lake & Palmer եռյակի հիմնադիր, երգահան և ստեղնահար Քեյթ Էմերսոնը։

71-ամյա երաժիշտը ծնվել է Մեծ Բրիտանիայում, սակայն վերջին տասնամյակների ընթացքում մշտապես բնակվել է ԱՄՆ-ում։

«Քեյթը բարի հոգի ուներ, նա շատ էր սիրում երաժշտություն, որպես ստեղնահար և դաշնակահար՝ նա երևի դեռ երկար ժամանակ կմնա անմրցելի»,- երեկ ասել է եռյակի հարվածող Կարլ Փալմերը։

«Նա իսկական նորարար էր, նրա երաժշտական հանճարը մեծ ազդեցություն է գործել ռոքի, ջազի և դասական երաժշտության վրա»,- ասել է հարվածողը։

​Վերջին անգամ Emerson, Lake & Palmer​ եռյակը վերամիավորվել և ելույթ է ունեցել 2010 թվականին Լոնդոնում։

Աշխարհահռչակ եռյակը թողարկել է 9 սկավառակ, առաջինը՝ 1970 թվականին, վերջինը` 1994-ին։

Մարտի 12-ին առավոտյան BBC բրիտանական ռադիոկայանը հայտնել է, որ համաձայն Սանտա Մոնիկա ավանի ոստիկանների՝ ենթադրվում է, որ երաժիշտը ինքնասպանություն է գործել, սակայն դրա հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ այս պահին չկան։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG