Մատչելիության հղումներ

Ավարտվում է Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստանի Դաշնություն


Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել

Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պատմության պետական թանգարանում բացված «Հայաստան. լինելիության առասպելը» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նույն օրը Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև սահմանադրական արդարադատության ոլորտում բազմամյա և արդյունավետ համագործակցության համար, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով: ՀՀ նախագահի կողմից նույն բարձր պարգևին են արժանացել նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում: Հայաստանի և ՖԻԴԵ-ի նախագահները մրցաշարին զուգահեռ կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել, որն ավարտվել է ՀՀ նախագահի հաղթանակով:

Ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG