Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր ընդունել է Լատվիայի արտգործնախարարության Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարգերս Կրամսի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդի փուլը, ինչպես նաև Հայաստանում և Եվրամիության միջև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների գործընթացը, անդրադարձ է կատարվել հայ-լատվիական բազմաբնույթ երկկողմ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների շրջանակներում համագործակցության խորացմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների շարունակական ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը մշտապես սատարելու անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG