Մատչելիության հղումներ

Նարիշկինն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի կապակցությամբ Հայաստան ժամանած՝ խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

«Ամեն անգամ Հայաստան այցելելիս անպայման լինում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հարկավոր է հիշել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն: Ռուսաստանի Պետական դուման ամեն տարի հիշում և ընդունում է համապատասխան հայտարարություն, որով խորհրդարանն իր ցավակցությունն ու դիրքորոշումն է հայտնում 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ», - Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, իր խոսքում նշել է Նարիշկինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG