Մատչելիության հղումներ

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննությունը։

Այսօր դատարանը կլսի մեկ վկայի՝ Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահ Ռոմիկ Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ վկաների հարցաքննության մեկնարկին դատարան էին կանչվել նաև մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները անցած դատական նիստին միջնորդություն ներկայացրեցին՝ պահանջելով գտնել Նիկիշինին և որպես վկա ներգրավել գործում։ Նրանց խոսքով, Պերմյակովի անմիջական հրամանատարը գործում կարևոր վկաներից մեկն է։

Դատարանն այսօր տեղեկացրեց, որ ռազմաբազայից գրություն է ստացել, որում ասվում է՝ քանի որ Նիկիշինն ու մյուս զինծառայողներն այլևս ռազմաբազայում չեն ծառայում, ռազմաբազան տեղեկություն չունի նրանց գտնվելու վայրի մասին։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG