Մատչելիության հղումներ

Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպությունը քննադատել է Աֆղանստանի արդարադատության համակարգը՝ անդրադառնալով անցած տարի տեղի ունեցած դեպքին, երբ ամբոխը ծեծելով սպանել էր մի երիտասարդ կնոջ՝ մեղադրելով նրան Ղուրանն այրելու մեջ, իսկ հետագայում պարզվել էր, որ դրանք սուտ մեղադրանքներ էին:

Կնոջը սպանած 13 տղամարդիկ առաջին ատյանի դատարանի վճռով մահապատժի կամ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվել, սակայն մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, Գերագույն դատարանը մեղմել է նրանց պատիժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG