Մատչելիության հղումներ

Հովհաննես Վարդանյանը՝ Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավար


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հրայր Անտոնյանին և նշել, որ նրա հետ համատեղ աշխատանքը եղել է արդյունավետ, կառուցողական և հաջողված:

«Վարչական շրջանի առջև դրված խնդիրներն անցած չորս տարիների ընթացքում ստացել են համապատասխան լուծումներ, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է: Մենք ունենք Երևան քաղաքի զարգացման հստակ ծրագիր, որի ապահովման գործում մեծ է վարչական շրջանների դերը: Մեզ համար այսօր կարևոր է նաև բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը, ըստ այդմ՝ ձեզանից ակնկալում եմ հետևողական աշխատանք, նաև բնակիչների հետ ձևավորված մշտական կապի է՛լ ավելի սերտացում: Առկա խնդիրների լուծման հարցում պետք է համատեղենք մեր ուժերը և շարունակենք նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը», - ասել է Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հրայր Անտոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG