Մատչելիության հղումներ

2019-ին Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաժողովին կմասնակցի 2․5 հազար պատվիրակ՝ 80 երկրից


Կառավարությունն այսօրվա նիստում գումար է հատկացրել էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն փոխանցմամբ՝ համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

«Ըստ հիմնավորման, նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2-2․5 հազար պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից», - ասված է հաղորդագրությունում։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG