Մատչելիության հղումներ

Հայաստանը Կիպրոսի հետ բուհերի որակավորումների փոխադարձ ճանաչման համաձայնագիր կկնքի


Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը, արխիվ
Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև երկու երկրների բուհերում ուսումն սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը:

«Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ամրապնդմանը, երկուստեք փոխշահավետ գիտակրթական կապերի հաստատմանը», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG