Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն լքելու Բաբայանի որոշումը թելադրված է իր «քաղաքական հայացքներով, կամքով և խղճով»


Վահան Բաբայան, արխիվ

Վահան Բաբայան, արխիվ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ի նախկին խոսնակ Վահան Բաբայանը այսօր Ֆեյսբուքում գրել է, որ ԲՀԿ-ից դուրս գալը ​բացառապես իր անձնական որոշումն է՝ թելադրված իր քաղաքական հայացքներով, կամքով և խղճով:

«Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից», - գրել է պատգամավորը՝ վստահեցնելով․ - «Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու մասին Վահան Բաբայանը հայտարարեց երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG