Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ բանակցությունները` առայժմ անարդյունք․ փոխնախարար


Էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայան, արխիվ

Էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայան, արխիվ

Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը։

Փոխնախարարը հավելեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիշեցնենք, դեռ փետրվարին՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ, հայտարարել էր, թե ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

Ավելի վաղը՝ հունվարի կեսերին, վարչապետը հայտնել էր, որ էներգակիրների գների վերանայման հարցով Հայաստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG