Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երևանի համայնապատկեր, արխիվ
Երևանի համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում մարտի 10-ին, մարտի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մարտի 11-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում մարտի 10-ին, մարտի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG