Մատչելիության հղումներ

Խուզարկություններ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայում


Զեպ Բլատեր, Միշել Պլատինի

Զեպ Բլատեր, Միշել Պլատինի

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայում խուզարկություններ են անցկացվել՝ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի գործով հետաքննության շրջանակում, հաղորդել է Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը։

Խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բլատերի կողմից ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին երկու միլիոն շվեյցարական ֆրանկ վճարելուն։

Շվեյցարիայի դատախազությունը Բլատերի դեմ քրեական գործ է հարուցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Քրեական գործ հարուցելու պատճառներից մեկը 2011 թվականին իրականացված վճարումն է։

Բլատերն ու Պլատինին կոռուպցիայի մեջ մեղադրվելու պատճառով վեց տարով հեռացվել են ֆուտբոլից։ Երկուսն էլ զրկվել են պաշտոններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG