Մատչելիության հղումներ

Սիրիայում ավելի քան 100 հազար հայերից մնացել են մոտ 23 հազարը


Սիրիա - Հրկիզված Սուրբ Գեւորգ եկեղեցին Հալեպում, հոկտեմբեր, 2012թ.

Սիրիա - Հրկիզված Սուրբ Գեւորգ եկեղեցին Հալեպում, հոկտեմբեր, 2012թ.

Տուն վերադառնալն ու այն վերակառուցելը իղձ է մեծաթիվ սիրիահայերի համար, ասում է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը:

Մինչև Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումն այդ երկրում ավելի քան 100 հազար հայ էր ապրում, այժմ մնացել է մոտ 23 հազար հայ: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը այդ մասին հայտնել է Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Հարություն Սելիմյանը։

Նրա փոխանցմամբ՝ Սիրիայում հիմնովին ու մասնակի կործանվել է երեք եկեղեցի, որոնց մեծ մասը՝ Հալեպում։

Այս օրերին Հայկական եկեղեցին կրոնական ու էթնիկ մյուս փոքրամասնությունների հետ կազմել է ուրույն հարաբերություններ, ու ամեն ամիս հանդիպումներ անցկացնելով՝ քննարկում են ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու անելիքները, Հալեպից Skype-ով հայտնեց Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը:

Հարություն Սելիմյանը հորդորում է միջազգային համայնքին անել հնարավորը՝ զինադադարը լիովին ուժի մեջ մտցնելու ու բանակցություններ սկսելու համար։

Միջազգային համայնքի նպատակը պետք է լինի ոչ թե Սիրիայի բնակչության համար գաղթի ճանապարհ ապահովելը, այլ՝ այստեղ նրանց պահելը, ասում է նա և ընդգծում, որ տուն վերադառնալն ու այն վերակառուցելը իղձ է Սիրիայի մեծաթիվ հայերի համար։

Հարություն Սելիմյանը հավատացած է, որ Սիրիայի շատ ու շատ քաղաքացիներ, այդ թվում՝ շատ մեծ թվով հայեր են վերադառնալու Սիրիա, երբ պատերազմն ավարտվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG