Մատչելիության հղումներ

Քենթաքիի Սենատում հակահայկական բանաձևը տապալվել է


ԱՄՆ Քենթաքի նահանգի Սենատում տապալվել է Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջան հակամարտությունը աղավաղված ձևով ներկայացնող թիվ 168 բանաձևի նախագիծը: Այդ մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականը՝ վկայակոչելով Արևելյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, անսալով Հայ դատի հանձնախմբի կոչին՝ նահանգի հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ դիմել էին իրենց խորհրդարանականներին և պարզաբանել պատմական իրողությունները խաթարված ձևով ներկայացնելու այդ փորձերի էությունը: Այդ պարզաբանումների շնորհիվ Քենթաքիի Սենատի նախագահը մարտի 7-ին որոշել է օրակարգից հանել բանաձևի քննարկումը:

Թիվ 168 բանաձևի նախագիծը մարտի 1-ին Քենթաքիի Սենատին էր ներկայացրել Դեյմըն Թեյըրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG