Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները սկսեցին վերահսկել նաև «Ջիհան»-ը


Թուրքիա - Իշխանությունների ճնշման տակ կառավարամետ դարձած «Զաման»-ը, 6-ը մարտի, 2016թ․
Թուրքիա - Իշխանությունների ճնշման տակ կառավարամետ դարձած «Զաման»-ը, 6-ը մարտի, 2016թ․

Թուրքական մասնավոր «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտարարել է, որ իշխանությունները սկսել են վերահսկել նաև իր գրասենյակները՝ շարունակելով «գյուլենականների» նկատմամբ կիրառվող ճնշումները:

Ֆեթուլա Գյուլենը, ով արդեն 17 տարի է որպես վտարանդի բնակվում է Միացյալ Նահանգներում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենասուր քննադատներից է:

Գործակալությունը մարտի 7-ին իր կայքում հրապարակած հայտարարությամբ տեղեկացրել է, որ Ստամբուլի դատարանը դատախազության պահանջով պետք է կառավարիչ նշանակի, ով էլ կղեկավարի լրատվամիջոցը:

Միացյալ Նահանգները երեկ հայտարարել է, որ «Ջիհան»-ի նկատմամբ վերահսկողությունը «լրագրության նկատմամբ կիրառվող հերթական անհարկի ճնշումն է»:

Մի քանի օր առաջ էլ, հիշեցնենք, թուրքական իշխանությունները սկսել են վերահսկել ամենամեծ շրջանառությունն ունեցող ընդդիմադիր «Զաման» օրաթերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG