Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի անդամները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Պուտինի նկատմամբ


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, արխիվ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, արխիվ

Եվրոպական խորհրդարանի անդամները կոչ են արել Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ևս 28 պաշտոնյաների նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանել՝ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ «ապօրինի» վերաբերմունքի պատճառով:

57 պատգամավորներ երեկ հրապարակած նամակով հորդորել են այդ պաշտոնյաներին Եվրամություն մուտք գործելու համար վիզաներ չտրամադրել, սառեցնել նրանց ակտիվները և առգրավել Եվրամիության տարածքում գտնվող նրանց ամբողջ ունեցվածքը:

Երեկ Կիևում հարյուրավոր ցուցարարներ, այդ թվում և՝ օրենսդիրներ, բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատ արձակել ուկրաինացի օդաչուին:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ևս հորդորել էր Ռուսաստանի իշխանություններին ազատել Սավչենկոյին:

Հիշեցնենք, Սավչենկոն արդեն մեկ շաբաթ է չոր հացադուլ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG