Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը քննադատում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև փախստականների հարցով համաձայնագրի պայմանները


Թուրքիա -- Միգրանտները և փախստականները նավակ են նստում Կուչուկկույու գյուղի մոտ, 8-ը մարտի, 2016թ․

Թուրքիա -- Միգրանտները և փախստականները նավակ են նստում Կուչուկկույու գյուղի մոտ, 8-ը մարտի, 2016թ․

Միացյալ ազգերի կազմակերպությունը մտավախություն և քննադատական գնահատականներ է հնչեցրել Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների միջև փախստականների հարցով ձեռք բերված նախնական համաձայնության վերաբերյալ:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով կառույցը ընդգծում է, որ արտասահմանցիների կոլեկտիվ արտաքսումը արգելված է միջազգային օրենքով:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի եվրոպական դեպարտամենտի տնօրեն Վենսան Կոշետելը հայտարարել է, թե «հոգնել է ապօրինի միգրանտների մասին խոսակցություններից»: ՄԱԿ-ի պաշտոնյան ընդգծել է, որ Հունաստան հասնողների 91 տոկոսը պատերազմի ճիրաններում հայտնված երկրներից են՝ Իրաք, Սիրիա, Աֆղանստան:

Բրյուսելի և Անկարայի միջև պատրաստվող համաձայնագիրը կոշտ քննադատության է արժանացել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կողմից: Կազմակերպության կարծիքով, կողմերը իջել են անազնվության, մանր առևտրի ամենացածր մակարդակի, որը որևէ ընդհանրություն չունի մարդու իրավունքների և արժանապատվության հետ:

Նախնական պայմանավորվածությունը, որն ուղղված է Եվրոպայում միգրանտների ռեկորդային թվաքանակի նվազեցմանը, ձեռք է բերվել մարտի 7-ին՝ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG