Մատչելիության հղումներ

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը վերջնական որոշում չկայացրեց


Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 7-ը մարտի, 2016թ․

Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 7-ը մարտի, 2016թ․

Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության չեն եկել միգրանտների ճգնաժամի լուծման ծրագրի շուրջ, որ առաջարկել էր Թուրքիան: Բրյուսելում երեկ ավարտվել է այս հարցի քննարկմանը նվիրված գագաթնաժողովը:

Պաշտոնական Անկարան առաջարկում է՝ ընդունել հազարավոր անօրինական միգրանտներին, որ այժմ Եվրոպայում են հայտնվել, սակայն ապաստան չեն ստացել, փոխարենը պահանջում է Եվրամիությունից ֆինանսական աջակցություն տրամադրել, հանել վիզային ռեժիմը և արագացնել Եվրամիությանն անդամակցության բանակցությունները:

Վերջնական որոշումը, այդուհանդերձ, կկայացվի մարտի 17-18-ին սպասվող գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG