Մատչելիության հղումներ

Վրաստանում երեք մարդ երկարատև բանտարկության դատապարտվեց ԻՊ-ի հետ կապերի համար


Վրաստան - Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքը, արխիվ

Վրաստան - Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքը, արխիվ

Վրաստանում դատարանը չորս մարդու է դատապարտել իսլամիստական ծայրահեղականության մեղադրանքներով:

Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր Այուֆ Բորչաշվիլիին մեղավոր է ճանաչել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համար գրոհայինների հավաքագրելու մեջ և դատապարտել նրան 14 տարվա ազատազրկման: Գիորգի Խութունիշվիլին և Դավիթ Պիրիսեբիան, որոնք հավաքագրվել էին Բորչաշվիլիի կողմից՝ ԻՊ-ին միանալու համար, մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ և դատապարտվել, համապատասխանաբար, 11 և 10 տարվա ազատազրկման: Չորրորդ ամբաստանյալը՝ Գիորգի Կուպրավան, մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել, քանի որ քննության ընթացքում ընդունել է իր մեղքը:

Բոլոր չորսն էլ կալանավորվել էին անցած տարի:

Վրաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ երկրի տասնյակ քաղաքացիներ միացել են ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում: Նրանցից մեկը՝ որպես Ումար ալ-Շիշանի հայտնի Թարխան Բաթիրաշվիլին, ԻՊ-ի դաշտային հրամանատար է Սիրիայի հյուսիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG