Մատչելիության հղումներ

logo-print

Շաբաթը հագեցած կլինի մշակութային իրադարձություններով


Երևանի Մոսկվա կինոթատրոնը, արխիվ

Երևանի Մոսկվա կինոթատրոնը, արխիվ

Հենց այս երեկո «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկում է իտալական ֆիլմերի փառատոնը, որին ներկայացված բոլոր ֆիլմերը նվիրված են կանանց:

Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները անցյալ տարի համագործակցության պայմանագիր ստորագրեցին առաջիկա երեք տարիների համար:

Ծրագրի մեկնարկը Մոսկվայում է տեղի ունենալու՝ այս շաբաթ, մարտի 10-ին: Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան․ լինելիության լեգենդ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի 160 ցուցանմուշ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից:

Հրատարակվել է արդեն ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, առանձին բաժնով ներկայացված է նաև Հայոց ցեղասպանության թեման:

Այս ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Իսկ ցուցահանդեսը կբացեն երկու երկրների մշակույթի նախարարները:

Ցուցահանդեսը կգործի երեք ամիս և կփակվի հունիսի 13-ին:

Մարտի 11-ին էլ Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են լինելու Իրանի ժամանակակից շուրջ հինգ տասնյակ գեղանկարիչների աշխատանքներ:

Պատկերասրահի հարևանությամբ գտնվող Գրականության և արվեստի թանգարանում բոլորովին վերջերս բացվել է Մարկոս Գրիգորյանի նվիրաբերած հավաքածուն՝ «Միջին Արևելքի թանգարան» խորագրով:

Այս երեկո էլ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում է իտալական ֆիլմերի փառատոնը, որին ներկայացված բոլոր ֆիլմերը, ի դեպ, նվիրված են կանանց՝ գլխավոր հերոսուհիները կանայք են:

XS
SM
MD
LG