Մատչելիության հղումներ

Միգրանտների հարցերով ԵՄ-Թուրքիա հանդիպում Բրյուսելում


Թուրքիա - Սիրիացի փախստականներ Ստամբուլում, փետրվար, 2016թ․

Թուրքիա - Սիրիացի փախստականներ Ստամբուլում, փետրվար, 2016թ․

Եվրամիության առաջնորդները Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ այսօր Բրյուսելում հրատապ գագաթնաժողովի կմասնակցեն՝ քննարկելու միգրանտների ճգնաժամը:

Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ 28 պետությունները կխնդրեն Թուրքիային հետ ընդունել այն միգրանտներին, որոնք չեն համապատասխանում ապաստանի պահանջներին:

Նոյեմբերին Եվրամիությունը համաձայնություն էր ձեռք բերել պաշտոնական Անկարայի հետ՝ Թուրքիայով դեպի Եվրոպա միգրանտների հոսքը դադարեցնելու դիմաց գումար վճարելով: Թեպետ կողմերը գործարքի արդյունքներից գոհ են, այդուհանդերձ, միգրանտների հոսքը դեռևս մեծ է: Օրական ավելի քան 2000 միգրանտ է փորձում մուտք գործել Հունաստան Թուրքիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG