Մատչելիության հղումներ

logo-print

Տիեզերքում մեկ տարի անցկացրած Սքոթ Քելլին բողոքում է մկանների, հոդերի ցավերից


Տիեզերքում մեկ տարի անցկացնելուց հետո Երկիր վերադարձած ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր մկանները և հոդերը ցավում են, իսկ մաշկը խիստ զգայուն է դարձել և շարժվելիս այրվածքներ ստանալու զգացողություն է առաջացնում:

Հինգ տարի առաջ Քելլին կես տարի էր անցկացրել Միջազգային տիեզերական կայանում, սակայն դրանից հետո իրեն այնքան հոգնած չէր զգացել, ոչ էլ մկանային նման ցավեր էր ունեցել, պատմել է տիեզերագնացը:

«Ինձ համար ավելի հեշտ է հարմարվել տիեզերական պայմաններին, քան Երկրին», - ասել է 52-ամյա Քելլին:

Տիեզերական անկշռելիության պայմաններում Քելլիի հասակն աճել է 3.81 սմ, սակայն վայրէջք կատարելուց հետո նա արագորեն կորցրել է հավելյալ սանտիմետրերը:

Քելլիի 340-օրյա տիեզերական առաքելությունն ավարտվել էր մարտի 2-ին, երբ նա իր գործընկերոջ՝ ռուս տիեզերագնաց Միխայիլ Կորնիենկոյի հետ պարաշյուտով վայրէջք կատարեց Ղազախստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG