Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը կոչ է անում Իրանի հետ «ընդհանուր մոտեցումներ» որդեգրել


Իրան -- Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ ասուլիսը, Թեհրան, 5-ը մարտի, 2016թ․
Իրան -- Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ ասուլիսը, Թեհրան, 5-ը մարտի, 2016թ․

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան և Թեհրանը պետք է «ընդհանուր մոտեցումներ» որդեգրեն տարածաշրջանում կրոնական հողի վրա բախումները դադարեցնելու համար։

Դավութօղլուն նման հայտարարություններով է հանդես եկել մարտի 5-ին՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, որը վերջին երկու տարիներին թուրքական առաջին բարձրաստիճան պաշտոնական այցն է Իրան։

«Թեև մեր տեսակետները տարբերվում են, բայց մենք ի զորու չենք փոխել մեր պատմությունը կամ աշխարհագրությունը», - ասել է Դավութօղլուն՝ Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ - «Թուրքիայի և Իրանի համար ծայրաստիճան կարևոր խնդիր է՝ ընդհանուր մոտեցումներ որդեգրել, որպեսզի վերջ դրվի մեր տարածաշրջանում մոլեգնող եղբայրասպան պատերազմին, դադարեցվեն էթնիկ և կրոնական հակամարտությունները», - հավելել է թուրք պաշտոնյան։

Ջահանգիրին ընդունել է, որ երկու երկրների տեսակետները «տարբերվում են որոշ տարածաշրջանային հարցերում», սակայն հավելել է՝ Թեհրանը «վճռական է տարածաշրջանում կայունություն հաստատելու հարցում»։

Թուրքիան և Իրանը, մասնավորապես, տարակարծիք են Սիրիայում շարունակվող հակամարտության հարցում։ Իրանի իշխող շիա վարչակարգը աջակցում է Սիրիայի շիա նախագահ Բաշար ալ-Ասադին, մինչդեռ Թուրքիան վերջինիս հակառակորդն է և աջակցում է սուննի ընդդիմությանը։

Թուրքիան նաև ջերմ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, որը վերջերս խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG