Մատչելիության հղումներ

Սիրիայի ապստամբներին հաջողվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի օդային հարվածներից թուլացած «Իսլամական պետության» զինյալներին հետ մղել Իրաքի սահմանային Ալ-Թանֆ անցակետից։

Անցակետը «Իսլամական պետության» լիակատար վերահսկողության տակ էր 2015-ի մայիսից։ Բացի այդ՝ իսլամիստ զինյալների վերահսկողության տակ է մնում Ալբու Քամալ անցակետը, իսկ հյուսիսային Յարաբիյահ անցակետը գրավել են քուրդ զինյալները։

2014-15թթ․Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ նվաճած «Իսլամական պետություն» խմբավորումը վերջին շրջանում պարտություններ է կրում՝ հետ մղվելով գրաված տարածքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG