Մատչելիության հղումներ

Թրամփն ու Քլինթոնը պահպանում են առաջատարի դիրքերը ԱՄՆ նախագահական ընտրապայքարում


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը պահպանել են առաջատարի դիրքերը իրենց կուսակցությունների շրջանակներում մարտի 5-ին անցկացված նախընտրություններում:

Միլիարդատեր Թրամփը հաղթանակ է տարել Լուիզիանա նահանգում Հանրապետական կուսակցության անցկացրած նախընտրությունում: Հանրապետական թեկնածուներից Թեդ Քրուզը հաղթել է Մեյնում և Կանզասում, սակայն բոլոր նախընտրություններում տարած հաղթանակների թվով Թրամփը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը:

Դեմոկրատական կուսակցության շրջանակներում անցկացվող ընտրապայքարում երկու հաղթանակ է արձանագրել սենատոր Բերնի Սանդերսը` Կանզասում և Նեբրասկայում, սակայն նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Լուիզիանայում տարած հաղթանակով, շարունակում է մնալ առաջատար:

Փորձագետների գնահատականներով, նոյեմբերի 8-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն կլինի Քլինթոնը: Հանրապետականների թեկնածուի հարցում, մինչդեռ, միասնական կարծիք չկա, քանի որ կուսակցության ազդեցիկ անդամներից շատերը քննադատում են Թրամփի ագրեսիվ, պոպուլիստ և այլատյաց հռետորաբանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG