Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է Սևանա լճում անհետացած ձկնորսներից մեկին դին


Այսօր առավոտյան փրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ա.Վ.-ն և 1993 թ. ծնված Ա. Ա.-ն մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից դուրս էին եկել Սևանա լիճ` ձկնորսության և չէին վերադարձել: Մարտի 4-ին` կեսօրին մոտ, կորած ձկնորսների մասին ահազանգ էր ստացվել, ինչից հետո դեպքի վայր էին մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար): Որոնողական աշխատանքները ընդհատվել էին երեկոյան` մթության պատճառով, և շարունակվել նաև հաջորդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG