Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը


Դեյվիդ Քեմերոն և Վլադիմիր Պուտին, արխիվ

Դեյվիդ Քեմերոն և Վլադիմիր Պուտին, արխիվ

Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսուա Օլանդը, Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը խոստանում են ջանքեր գործադրել սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Երեկ Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը հաղորդել է, որ Դեյվիդ Քեմերոնն իր ռուս, գերմանացի և ֆրանսիացի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզը:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է հեռախոսային բանակցություններից հետո, չորս ղեկավարները համաձայնել են աջակցել Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզին և կարևորել՝ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկումների անհրաժեշտությունը:

Մինչ այդ, Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ կառավարական զորքերը մոբիլիզացվել են՝ նոր տարածքներ գրավելու նպատակով: «Ջաիշ ալ-Իսլամ» սիրիական ընդդիմադիր խմբավորման ներկայացուցչի խոսքով, եթե Դամասկոսը և իր դաշնակիցները շարունակեն այդ հարձակումները, հրադադարն անհնար կդառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG