Մատչելիության հղումներ

Իսպանիայում դարձյալ ձախողվեց կառավարություն ձևավորելու փորձը


Տեսարան Մադրիդից, արխիվ
Տեսարան Մադրիդից, արխիվ

Իսպանիայի Սոցիալիստական կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններից 10 շաբաթ անց, արդեն երկրորդ անգամ չկարողացավ կոալիցիա ձևավորել այլ ուժերի հետ: Իսպանական խորհրդարանը հրաժարվել է հաստատել սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսին վարչապետի պաշտոնում: Սանչեսը դարձել է Իսպանիայի ժողովրդավարության պատմության մեջ առաջին թեկնածուն, ում չի հաջողվում ստանալ խորհրդարանի մեծամասնության քվեն՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու համար, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը:

Չորս հիմնական կուսակցություններն այժմ երկու ամիս ժամանակ ունեն՝ կառավարություն ձևավորելու համար: Քաղաքական մեկնաբանների համոզմամբ, սակայն, հավանականությունը, որ Իսպանիայում ստիպված կլինեն նոր ընտրություններ անցկացնել, բավական մեծ է: Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած համընդհանուր ընտրությունները վերջակետ դրեցին երկրում երկկուսակցական համակարգին:

Մինչ այդ, սոցիալիստներն ու իշխող Ժողովրդական կուսակցությունը հերթով կառավարել են Իսպանիան ավելի քան 30 տարի: Ներկայումս խորհրդարանում ներկայացված են նաև «Պոդեմոս» կուսակցությունը, որը դեմ է տնտեսական կոշտ քայլերին, ինչպես նաև՝ կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG