Մատչելիության հղումներ

ՔԿՎ ծառայողների կողմից բռնության գործադրման դեպքով քրգործ է հարուցվել


Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Իշխան Ա. - ին «Սևան» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս՝ հսկիչ-անցագրային կետի զննման սենյակում քրեակատարողական վարչության ծառայողները վիճաբանել են դատապարտյալի հետ, որի ընթացքում բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայությունում «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ քրեակատարողական վարչության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG