Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց


ԼՂ ՊՆ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց:

ԼՂ ՊՆ կայքէջի փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ: «ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է ԼՂ ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG